«Եպիսկոպոս» նկարի գործը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել է գործի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանը:
episkopos

Հանցագործության բացակայության հիմքով կարճվել է  «Եպիսկոպոս» նկարի գործը, որը Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պնդմամբ գողացվել է պատրիարքարանից:  ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել է գործի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանը: Ստորև ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ:

«Քրեական գործով նշանակված փորձաքննության ընթացքում փորձագետները եզրակացրել են, որ գեղանկարի ներկանյութերի փորձանմուշներում ֆտալոցիանինի բացակայությունը  նշանակում է, որ հետազոտվող ներկանյութերը պատրաստված են մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը, իսկ գեղանկարի կտավի հենքի և թեզանի կազմի մեջ բնական վուշե անգույն մանրաթելերի առկայությունը համապատասխանում է  «Եպիսկոպոս» պայմանական անվանումով նկարի ստեղծման ժամանակաշրջանին։  Ըստ փորձագետների՝ ներկայացված նկարը հավանաբար  ստեղծել է Հովհաննես Այվազովսկին։

«Եպիսկոպոս» պայմանական անվանումով նկարը դիմանկարային ժանրի 19-րդ դարի վերջին բնորոշ ռեալիստական ոճի կատարված աշխատանք է, ունի գեղարվեստական արժեք, բնօրինակ է և  ստեղծվել է 19-րդ դարի վերջին՝ ենթադրվում է Ռուսաստանում։

Այսպիսով՝ քննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ՝ գործի լուծման համար բավարարության տեսակետից, ձեռք չեն բերվել փաստական տվյալներ այն մասին, որ այն 2005թ. Պոլսո Պատրիարքարանից անհետացած Արամ Խաչատուրյանի հեղինակած նկարն է, այլ ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված նկարը սեփականատերը ձեռք է բերել 1971թ. Ղրիմի Ֆոդոսիա քաղաքում և նման պայմաններում բացակայում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու փորձ կատարելու հանցագործության դեպքը»:

2014 թվականի նոյեմբերի 10-ին Պոլսո Հայոց Պատրիարքարանից հաղորդում էր ստացվելԵպիսկոպոսի կտավի անհետացման մասին: Պոլսո հայոց պատրիարքարանից կտավիանհետացման հետ կապված քրեական գործի շրջանակում  Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանըհարցաքննվել էր որպես վկա:

Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի ներկայացմամբ կտավի անհետացման պատմությունըսկսվում է 2000-ական թվականներից: Նկարի հեղինակն է Արամ Խաչատուրյանը, այն ստեղծվել է 1903 թվականին: Մութաֆյան պատրիարքի հրահանգով նկարը դուրս է բերվելպատրիաքարանից հենց Ստամբուլում հայաստանցի նկարչի կողմից կրկնօրինակելու համար: Դրանից հետո նկարը չի վերադարձվել:  Որոշ ժամանակ անց, պատրիարքարանտեղեկություններ են հասնում այն մասին, որ դիմանկարը տեսել են Երևանում: Ավելին` այններկայացվել է որպես Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություն:

Պատրիարքի ընդհանուր փոխանորդ դառնալով` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս խնդիրըժառանգել է: Եղած տեղեկությունները հաշվի առնելով` նա դիմել է  Հայաստանիոստիկանությանը: Ընթացքում հայտնի են դարձել որոշ մանրամասներ: Եպիսկոպոսին լուրեր ենհասել այն մասին, որ այդ կտավն ուղարկվել է Ռուսաստան, որտեղ այն վաճառքի է հանվել կեսմիլիոն եվրոյով՝ որպես Այվազովսկու ստեղծագործություն։ Աթեշյանը տեսել է նաեւՀայաստանում նկարի՝ ռուսերենով պատրաստված մասնագիտական տեղեկագիր-եզրակացությունը: Հայաստանի իրավապահ մարմինները,  որոնց ամենաբարձր մակարդակիպաշտոնյաների հետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կապի մեջ է, խոստացել ենհամապատասխան քայլերի միջոցով Ռուսաստանում ճշտել, թե ում ստեղծագործությունն է այդգործը։

*

*