Ենթասպաի դին գտել են ժայռի տակ՝ քարափի մեջ. նոր մանրամասներ

Կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։
zincarayogh-zoh
Լուսանկարները՝ aysor.am-ի

Քննչական կոմիտեի  ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։

05.09.2016թ.՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գ.Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

*

*