Էնրիկո Ապրիամովին ԱԺ հանձնաժողովը չի հարցաքննել. 168.am

Ապրիամովը հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության վարչության պետը Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանն էր
enriko-apriamov

Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը «168 Ժամի» հետ զրույցում նշել է, որ չի հարցաքննվել 2016 թ. ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ապրիամովը հարցին, թե արդյոք լուրջ խնդիրներ, բացթողումներ եղել են այդ օրերին պատասխանել է.

«Խոսելով կորցրած 800 հա տարածքի մասին՝ մենք մի բան պետք է հասկանանք. մեզ համար մեր զինվորի կյանքն ավելի թանկ է, մենք կարող էինք երրորդ օրը միանգամից ինչ-որ բան անել, բայց զոհեր շատ կունենայինք»:

Ապրիամովը նաեւ հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության վարչության պետը Նիկոլ Փաշինյանի խորհրդական գեներալ Արշակ Կարապետյանն էր. «Ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս, հետո արդեն դրա վրա աշխատում են զինված ուժերը: Այնպես որ, լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը»:

Ի դեպ, Աժ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին այսօր հարցաքննվելու է Արշակ Կարապետյանը:

*

*