Խորհրդարանը չկարողացավ ՍԴ դատավոր ընտրել — Երկիր Մեդիա

Խորհրդարանը չկարողացավ ՍԴ դատավոր ընտրել

Նրա օգտին կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր:
aj-qvearkutyun

Այսօր ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն է անցկացվել։  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 54-ը: Ելիզավետա Դանիելյանի օգտին կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Եվս մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվեր 3/5-րդով, այսինք՝ ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 ձայն։

Ավելի վաղ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը:

Հիցշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր այդ պաշտոնում Էմիլ Բաբայանի թեկնածություը, որը եւս մերժվել էր։

*

*