Էլեկտրոնային առեւտրի մասին նոր օրինագիծը հավանության է արժանացել

Ոչ պարենային ապրանքը գնելուց 14 օրվա ընթացքում հետ վերադարձնելու իրավունքն առաջարկում են տարածել նաեւ էլեկտրոնային առեւտրի վրա:
online-shopping-orenq

Հայաստանում սպառողների իրավունքները պաշտպանված կլինեն նաեւ էլեկտրոնային առեւտրուր իրականցնելիս: Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագծին:

Ըստ հիմնավորման՝ օրինագծի ընդունման արդյունքում Հայաստանում կձեւավորվի էլեկտրոնային առեւտրի եւ գործարքների համար բարենպաստ օրենսդրական միջավայր, ինչն իրավական հիմքեր կստեղծի երկրում էլեկտրոնային առեւտրի հետագա զարգացման համար: Ոչ պարենային ապրանքը գնելուց 14 օրվա ընթացքում հետ վերադարձնելու իրավունքն առաջարկում են տարածել նաեւ էլեկտրոնային առեւտրի վրա:

Սպառողի իրավունքը պետք է պաշտպանվի, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական որակները եւ կան ապացույցներ, որ այն գնել են հենց այդ վաճառողից:

Վերադարձի ոչ ենթակա ապրանքների ցուցակը առանձին է հաստատվելու:

*

*