Էջմիածնում երկրապահ կամավորականի են դանակահարել. հիվանդանոցում նա մահացել է — Երկիր Մեդիա

Էջմիածնում երկրապահ կամավորականի են դանակահարել. հիվանդանոցում նա մահացել է

Կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
danakaharutyun

Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահը կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Ապրիլի 23-ին մենք ահազանգ ենք ստացել Էջմիածին քաղաքի «Վաղարշապատ» ԲԿ-ից, որ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա տղամարդ, ում մոտ ախտորոշել են կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք»,- նշեց Տռուզյանը և հավելեց, որ նա նույն օրը 21:45-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:

Տղամարդը Էջմիածին քաղաքի բնակիչ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանն է և նախնական տվյալներով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը ստացել է Էջմիածնի հրապարակում:

Հարուցվել է քրեական գործ:

*

*