Ոստիկանները հայտնաբերել են գողացված «Մերսեդես»-ների ապամոնտաժման կետ

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձեռք է բերել ավտոմեքենան 6000 ԱՄՆ դոլարով
dzerbakalel

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. հունիսի 19-ին՝ ժամը 11:50-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրեն և ընկերոջն ապօրինի զրկել են ազատությունից, որից հետո առևանգել են իր «Մերսեդես-բենց S500» մակնիշի ավտոմեքենան, հափշտակել ավտոմեքենայի սրահում գտնված, ուրիշին պատկանող փաստաթղթերը՝ անձնագրերը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագրը, ինչպես նաև՝ «Այֆոն 5» մոդելի բջջային հեռախոսը:

…Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Երևան քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված տղամարդը, բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից և ձերբակալվել:

Ամբողջությամբ՝ այստեղ

xardaxutyun

mercedes-benc

*

*