Դատապարտյալը համացանցի միջոցով դրամաշորթություն է կատարել

Ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց պահանջել է թանկարժեք բջջային հեռախոս, այնուհետև՝ փող:
shortum

Ոստիկանության ծառայողները վիրտուալ դրամաշորթի են բացահայտել, որը տուժած կնոջ ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց պահանջել է թանկարժեք բջջային հեռախոս, այնուհետև՝ փող: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է.

«Փետրվարի 1-ին մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր տվել, որ դեռևս հուլիսին ինտերնետային ծանոթություն է հաստատել ոմն Գ.-ի հետ: Որոշ ժամանակ անց Գ.-ն ծանոթուհուն տեղեկացրել է, որ ձեռք է բերել նրա ինտիմ լուսանկարները և դրանք չհրապարակելու դիմաց պահանջել է թանկարժեք բջջային հեռախոս: Հետագայում «վիրտուալ սիրեկանի» մտադրությունը փոխվել է, և նրա սիրտը հեռախոսի փոխարեն փող է ուզել: Այլ ելք չունենալով՝ կինն էլ դիմել է ոստիկանություն:

Փորձառու ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան մշակեցին: Իսկ դարանակալումը կազմակերպվեց փետրվարի 6-ին՝ Խանջյան փողոցում, ինչի արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, շորթմանն օժանդակելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին տաքսու վարորդ Ա.-ին:

Ըստ վարորդի հայտարարության` ինքը բջջային հեռախոսով խոսել էր իրեն զանգահարած անծանոթի հետ, որն էլ ուղղորդել է նշված գումարը վերցնել և փոխանցել մեկ այլ անձի:
Հետագայում պարզվել է, որ ուղղորդողը քրեակատարողական հիմնարկներից մեկի դատապարտյալ Գուրգեն Ասատրյանն է:

Ոստիկանները չեն բացառում, որ տուժած լինեն այլ անձինք ևս:
Շորթման փաստով հարուցվել է քրեական գործ:
Քննությունը շարունակվում է»:

*

*