Օդանավակայանում խոշոր գումարով դրամապանակ է գտնվել. այն վերադարձվել է կորցնողի ազգականին

Պարզվել է, որ դրամապանակի տերն արդեն Երևան-Դուբայ չվերթով մեկնել է Հայաստանից։

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ մեկնման սրահում դրամապանակ են գտել, որի մեջ եղել է ավելի քան 1000 դոլար, 29․000 դրամ և Արաբական Միացյալ Էմիրությունների 915 դիրհամ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության ծառայողները պարզել են դրամապանակի տիրոջ ինքնությունը, որն արդեն Երևան-Դուբայ չվերթով մեկնել է Հայաստանից։ Կապ է հաստատվել նրա հետ, որից հետո դրամապանակը կորցրած անձի ազգականը հրավիրվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ստացել դրամապանակը՝ ողջ պարունակությամբ։

*

*