Դիտորդների նկատմամբ ճնշումների փաստով քրգործ է հարուցվել

Նրանց նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ գործադրելու փաստով հարուցվել է քրեական գործ:
glkhavor-datakhazutyun

Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 30 հասցեում տեղակայված թիվ 8/01 ընտրատեղամասում իրենց դիտորդական լիազորություններն իրականացնելու ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդներ Մոնիկա Անտոնյանի և Լենա Զաքարյանի նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ գործադրելու փաստի առթիվ մայիսի 10-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

*

*