Հրանտ Դինքի սպանության գործով ազատ արձակվածները դարձյալ կձերբակալվեն

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը:
hrant-dinq

Պոլսահայ լրագրող «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով օրերս պայմանական ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Ստամբուլի դատարանը մարտի 15-ին բավարարել է դատախազների միջնորդությունը ժանդարմերիայի հետախուզական բաժնի ղեկավարին եւ Fox TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենին կրկին ձերբակալելու վերաբերյալ:

Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման հետեւանքով:

*

*