Դինքի սպանության գործով հերթական դատական նիստն ավարտվել է անարդյունք

75 դատական նիստ է կայացել...
hrnt-dink

Կայացել է Կ.Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական հերթական նիստը:

Նշենք, որ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: Այս տարիների ընթացքում կայացած 75 դատական նիստերում, սակայն, չի գրանցվել որևէ շոշափելի արդյունք:

Ըստ Demokrathaber-ի` Դինքի ընկերները դատական նիստի ընթացքում հերթական անգամ հավաքվել են դատարանի շենքի դիմաց` իրենց աջակցությունն ու պահանջատիրությունը հայտնելու: Նրանք դժգոհություն են հայտնել առանձնապես այն մասին, որ դատական նիստերի ընթացքում Դինքի սպանության բացահայտման գործով որևէ մեկի կողմի այլոց հասցեին հնչեցված մեղադրանքները հաշվի չեն առնվել, և այդ անձանցից որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության:

*

*