Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր

Հայտնաբերված փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ»-ի Հաղարծին տեղամասի անտառապահին:
tsarahatumner

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ «Դիլիջան» ազգային պարկ»-ի Հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի «Քյոլոզի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել են թվով 14 կաղնի և 3 բոխի տեսակի տարբեր տրամագծի հատված ծառերի կոճղեր, մոտ 2 խմ կաղնի տեսակի փայտանյութ և 5 կաղնու հատված ծառ: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաղարծին տեղամասի 7-րդ պահաբաժնի տեսուչ Մարինե Պետրոսյանը հայտնել է, որ ս.թ հունիսի 5-ի ժամը 17-00 սահմաններում նկատել է Ա. Թամամյանին և Ա. Պողոսյանին, ովքեր բենզասղոցով փայտանյութ են մանրացրել:

Հայտնաբերված փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի անտառապահին:

Փաստի վերաբերյալ ոստիկանությունում  նշանակվել է մասնագիտական ստուգում:

*

*