Ոստիկանները հայտնաբերել են «Դիլիջան» ազգային պարկում ծառեր հատած քաղաքացուն

Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով բաժին է հրավիրվել․․․
carahatum-dilijan

Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին դեկտեմբերի 26-ին  ստացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 5.077.500 դրամի վնաս:

Օրեր անց հանցագործությունը բացահայտվել է:

Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով բաժին է հրավիրվել Թեղուտի բնակիչ, 1985 թվականին ծնված Գագիկ Ղ.-ն: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերի 29-ին նշված ծառահատումը կատարել է ինքը: Նախապատրաստվում են նյութեր:

 

*

*