Երևանի դեղատներից մեկում անձը դանակի սպառնալիքով գումար է հափշտակել

Էդուարդ Մ.-ն ձերբակալվել է:
poxoc-dexatun2

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նոյեմբերի 14-ին` ժամը 02.00-ին, դեղատան աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.40-ին, անհայտ անձը, մտել է Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում գործող դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել 156 հազար դրամ:

Նույն օրը բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները ժամը 03.30-ին, Ավանի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14/1 տան դիմացից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Մ.-ին, ով խոստովանել է, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Էդուարդ Մ.-ն ձերբակալվել է:

*

*