Դանակահարություն՝ 17-ամյա երեք դեռահասի վիճաբանության ժամանակ

Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի դպրոցի բակում...
danakaharutyun

Երևանի Դավթաշենի 2-րդ թաղամասի դպրոցի բակում օգոստոս 10-ին 17-ամյա երեք դեռահասների միջև դանակահարության դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 2000 թվականին ծնված քաղաքացիներ:

«Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը:

*

*