Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների թիվը հասել է 100-ի

Ռուբեն Մելիքյանը տեղադրել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների ցուցակը
dat-pastaban

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների ցուցակը։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ արդեն 100 փաստաբան, որոնց թվում են՝  Գեորգի Մելիքյանը, Երվանդ Վարոսյանը, Արփինե Հովհաննիսյանը, Տիգրան Աթանեսյանը, Արամ Վարդեւանյանը, իրենց աջակցությունն են հայտնել դատավոր Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, նա փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` ազատ արձակելով նրան։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները