Դատախազության պարզաբանումը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ

Վերաքննիչ բողոքները ներկայացվել են օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերի լիարժեք պահպանմամբ:
robert-qqocharyan-sat111

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ։

Պարզաբանման մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ինչպես 2018թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին դատարանի կայացրած 18.05.2019թ. որոշման, այնպես էլ դատարանի կողմից նույն քրեական գործով Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին 2019թ. մայիսի 20-ի որոշման դեմ:

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը և այն հանգամանքը, որ խնդրո առարկայի վերաբերյալ մամուլում շարունակում են տեղ գտնել տարատեսակ և որոշ դեպքերում անհիմն, թյուրընկալումներ հարուցող մեկնաբանություններ՝ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալի մասին:

Վերաքննիչ բողոքները ներկայացվել են օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և ընթացակարգերի լիարժեք պահպանմամբ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով ինչպես խափանման միջոցների, այնպես էլ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումները հանդիսանում են գործն ըստ էության չլուծող դատական ակտեր: Նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու, գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են:

Նշված քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նաև հիմնվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, համաձայն որի դատավարության մասնակիցների միջնորդությունները սահմանադրական դատարան դիմելու հիմքով  գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դատարանի որոշումը կարող է բողոքարկվել  վերադաս դատարան՝ կայացման պահից տասնօրյա ժամկետում:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*