Դատախազները ծեծել են ավագ քննիչին. նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Քննիչը հաղորդում է ներկայացրել
glkhavor-datakhazutyun

Երկու դատախազի կողմից ծեծվելու դեպքով ավագ քննիչ Սուրեն Նազարյանը հաղորդում ներկայացրել է: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի` ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական  Գոռ Աբրահամյանը:

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ հանգամանքները ստուգելու նպատակով»,- ասաց Աբրահամյանը:

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ օրեր առաջ ավագ քննիչ Սուրեն Նազարյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ Հայկ Խաչատրյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

*

*