Դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

Սուտ մատնություն է կատարվել:
hqc

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Տեղեկացնենք, որ Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդում էր տվել՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Գ. Գրիգորյանի մոտ ընդունելության ժամանակ վերջինս իրեն հայհոյանքներ է տվել, ապա` գրպանից հանելով ավտոմեքենայի բանալին և դանակը, սպառնացել է դրանցով սպանել իրեն: Այդ պատճառով քրեակատարողական հիմնարկում ինքնավնասումներ է կատարել:

*

*