Արթուր Դավթյանը կհանդիպի ՌԴ գլխավոր դատախազի հետ

Մասնակցելու է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների․․․
artur-davtyan

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու նոյեմբերի 28-ից 30-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին:

Այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազն առանձին հանդիպում կունենա ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ, նախատեսվում է ստորագրել ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2018-2020թթ.  համագործակցության ծրագիրը:

*

*