Ընթանում է Դատավորների ընդհանուր ժողովը

Օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է
datavor-dataran

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հունիսի 21-ի որոշմամբ՝ այսօր հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով։ Ընդհանուր ժողովի ընթացքում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:

Առաջադրման ցանկում առկա է 11 դատավորի անուն: Նշենք, որ 66 դատավոր ավելի վաղ դիմել էր, որպեսզի իրենց անունները չներառվեն:

Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ-ի 10 անդամներից 5-ին՝ գիտնական-անդամներին, ընտրում է Ազգային ժողովը, իսկ 5 դատավորին՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն ունի 4 գիտնական անդամ և 2 դատավոր անդամ։

 

*

*