17:18 - 27.05.2019
382 Դիտում
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի 2019 թվականի մայիսի 22-ի հրամանով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում գումարվում է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր նիստը:
Հայաստանի 234 դատավորից նիստին մասնակցում է 135-ը, և ժողովը համարվում է իրավազոր, երբ մասնակցում է դատավորների կեսից ավելին:
Նիստը դռնփակ է անցկացվում: