Դատավորների արտահերթ ժողովը չկայացավ

Քվորում չլինելու պատճառով
datavorneri-nist

Այսօր՝ օգոստոսի 16-ին նախատեսված դատավորների արտահերթ ժողովը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին ներկայացել էր 79 դատավոր, սակայն քվորում ձևավորելու համար առնվազն 118 պատգամավոր պետք է ներկա լիներ:

«Նախագահողը հայտնել է ներկայացած դատավորների թիվը: Նախապես տվյալներ են հավաքագրվել դատավորների վերաբերյալ. նրանցիցի 96-ն այսօր բացակայում են՝ արձակուրդում են, մնացածները դատարաններում ունեն հերթապահություններ, չեն կարող փակել ու գալ, իսկ մյուսներն այստեղ ներկա են», -պարզաբանել է դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Հիշեցնենք, որ ժողովի ժամանակ պետք է ընտրվեր ԲԴԽ նոր անդամ՝ Նախշուն Տավարացյանի փոխարեն, որը հրաժարական էր տվել:

ԲԴԽ թափուր անդամի համար իրենց թեկնածությունն առաջադրել էին Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը և Տիգրան Պետրոսյանը: