Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

«Պատճառաբանվեց, որ Արամ Օրբելյանի հետ դատավոր Արթուր Մկրտչյանի կապերն այնքան մտերիմ չեն...»
robert-qocharyan

Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ պաշտպանական խմբի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը։

«Պատճառաբանվեց, որ Արամ Օրբելյանի հետ դատավոր Արթուր Մկրտչյանի կապերն այնքան մտերիմ չեն, որ դա ազդի իր անաչառության վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը, ինչպես նաև ՀՔԾ քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի վաղը։

*

*