Մեկնարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը

Մասնակցել է 12 հավակնորդ․․․
datavorner-nist

Բարձրագույն դատական խորհրդում մայիսի 22-ին մեկնարկել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը, որում ներգրավված է եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված, հոգեբանության միջազգային խորհրդատու, հայազգի Սրբուհի (Սանտինա) Հովանեսսիանը:

Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 22-ին անցկացրել է քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 12  հավակնորդ:

Մայիսի 23-ին հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման՝ 6, քրեական մասնագիտացման՝ 7, իսկ մայիսի 24-ին՝  վարչական մասնագիտացման 6 հավակնորդ:

*

*