Դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ

Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է...
aac

ArmLur.am-ին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա, ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Սկսվել է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել: 2019 թվականի մայիսի 20-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ո՞վքեր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»: Այդ հրապարակմամբ նշվում է, որ «ըստ աղբյուրի» Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եմ նաև ես: Ընդ որում՝ նշված հրապարակումը տարածվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով: Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը և պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետևաբար՝ համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և օրենքով սահմանված կարգով պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի և այդ կեղծ տեղեկությունը վերջինին հաղորդած անձի արարքներին»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները