Բաղրամյան 26-ից դատավորներին հրահանգներ չեն ուղղվելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Դատավորները պետք է կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը:
dataran-dahlij

Ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատական համակարգին ու դատավորներին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ, հետեւաբար կունենանք այդպիսի համակարգ: Բաղրամյան 26-ից դատավորներին հրահանգներ չեն տրվելու: Նրանք պետք է կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը: Դատավորները պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել, նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ և դատավորները, եթե իրենք իրենց վրա վերցրել են պատասխանատվություն ստանձնելու այդ պաշտոնը, ուրեմն պետք է վերցնեն պատասխանատվություն կայացնելու վճիռներ»,-ասաց Փաշինյանը՝ նաև անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային: Նրա կարծիքով` այն դեպքերում, երբ արդարացված չէ կալանավորումը՝ պետք է անձանց կալանքից ազատել:

«Պետք է խուսափել այն վիճակից, երբ կալանավայրերում լեփ-լեցուն է և որտեղ կալանավորները հերթով են քնում: Սրանք ուղղակի խոշտանգման երևույթներ են, և ուզում եմ հստակ ուշադրություն դարձնել այս խնդրի վրա: Ես պաշտպանում եմ արդարադատության նախարարի դիրքորոշումը. այն է՝  կալանավորների թիվը չպետք է գերազանցի կալանավայրերում քնելու տեղերին»,- ընդգծեց Փաշինյանը:

*

*