Դատարանը երկարացրեց Խաչատրյան քույրերի խափանման միջոցը

Ավելի վաղ դատարանը համանման վճիռ էր կայացրել Մարիա Խաչատրյանի նկատմամբ
xachatryan-quyrer

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարացրել Է Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով: Նրանք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ երկարացվեց մեղադրյալ Քրեստինա, Անգելինա Խաչատրյան քույրերի նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 28-ը»,- ասել Է դատարանի ներկայացուցիչը: Ավելի վաղ դատարանը համանման վճիռ էր կայացրել Մարիա Խաչատրյանի նկատմամբ, որը սպանության պահին եղել է անչափահաս: Բոլոր երեքը չեն կարողանա հեռանալ իրենց տնից առանց քննիչի թույլտվության:

Քույրերին մեղադրանք Է առաջադրվել վերջնական խմբագրմամբ. նրանց մեղսագրվում է սպանություն՝ կատարված նախնական համաձայնությամբ: Ըստ որում մեղադրանքի մեջ հետաքննությունը նշում է, որ քույրերի գործողությունը հրահրվել է տուժող Միխայիլ Խաչատրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողությունները կատարել են հոր կողմից շատ տարիներ շարունակվող բռնությունից անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում:

*

*