Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը

«Դեռևս կան քննարկումներ, դիրքորոշումների ներկայացման փուլը և երկու միջնորդություն...»
aram-orbelyan-pastaban1 (1)

Վերաքննիչ դատարանում  ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Դատախազության բոլոր ներկայացուցիչներն իրենց առարկություններով հանդես եկան, և նրանց առարկությունների քննարկման փուլը ավարտվեց»,- ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով` դեռևս կան քննարկումներ, դիրքորոշումների ներկայացման փուլը և  երկու միջնորդություն, որը պետք է քննարկվի:

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները