Մասիսի քաղաքապետի տեղակալն ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 2-ին որոշում է կայացրել․․․
kentron-norq-marash-dataran

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 2-ին որոշում է կայացրել Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների իրականացման մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին ազատ արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Օհանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Քաղաքապետի տեղակալի կալանքի միջնորդությունը ևս մերժվել է և նա ազատ է արձակվել: Կարծում եմ, քննիչը կընտրի բոլոր ազատ արձակվածների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին, որը մենք կվիճարկենք»,- ասաց Աթանեսյանը:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել նաև զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

*

*