Դատարանի մոտից բերման ենթարկված երկու կանայք ազատ են արձակվել

Նոր-Նորքի ոստիկանության բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
vostikan

Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից բերման ենթարկված  երկու կանանց ազատ են արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Նոր-Նորքի ոստիկանության բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են»,- ասաց Ջանոյանը:

ԶԼՄ-ներում  շրջանառվող   տեղեկությունների  համաձայն`  բերման  ենթարկվածներից մեկը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Զախարյանն է, ում մոտից 7 սանտիմետրանոց ասեղներ էին հայտնաբերվել:

*

*