84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Այսպիսի ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ չի եղել
bant

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ոլորտում Հայաստանի պատմության մեջ բավարարման աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման վերաբերյալ մշակվել է 387 զեկույց, որոնցից 192-ի դեպքում դատապարտյալները հրաժարվել են, որպեսզի իրենց գործը ներկայացվի դատարան: Այս պահի դրությամբ դրանցից 228-ը քննվել են դատարաններում, 84-ը բավարարվել է: Այսինքն` 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այսպիսի բավարարման ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ չի եղել»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` առաջիկայում նաև ցմահ դատապարտվածների մասով պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ կներկայացվեն դիմումներ:

*

*