Դատապարտյալի կոշիկի միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված

Կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին:
sevan-qkh

Փետրվարի 14-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին: Այս մասին հայտնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Վերջինիս ձախ կոշիկի միջից հայտնաբերել են 0,6 գրամ սպիտակ փոշենման զանգված, իսկ փետրվարի 17-ին հիմնարկի խցերից մեկում չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերել են 0,6 գրամ դարչնականաչավուն զանգված և մեկ բջջային հեռախոս:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

*

*