Դատապարտյալին բերված թթվասերի տարայի մեջ հայտնաբերվել է կանեփանման զանգված

Առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ
handznuq

ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300»  գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:

 

*

*