Դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում խաբեությամբ գումար է հափշտակել տարբեր ընկերություններից

Մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
qreakataroxakan

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Նախնական քննության տվյալներով՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու համար երկարատև ազատազրկման դատապարտված անձը՝ ծնված 1974թ., հեռախոսակապ է հաստատել ՀՀ-ում գործող մի շարք ընկերությունների և ձեռնարկատերերի հետ, առանձին դեպքերում ներկայանալով որպես ՀՀ-ում ճանաչում ձեռք բերած ընկերությունների աշխատակից՝  պայմանավորվածություն է ձեռք բերել՝ տարբեր տեսակի ապրանքներ գնելու վերաբերյալ: Ապա ազատության մեջ գտնվող իր ծանոթների միջոցով պատրաստել և ներկայացրել է ապրանքի դիմաց գումարի փոխանցման վերաբերյալ կեղծ փաստաթղթեր՝ այդ կերպ հափշտակելով ապրանքները՝ տարբեր տնտեսվարող սուբյեկտների պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով վնասներ:

Նշված անձը համագործակցել է նույն խցում պատիժ կրող 2 այլ անձանց, ինչպես նաև բջջային հեռախոսի միջոցով իր մտերիմ, «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պատժի կրումից ազատված մեկ այլ անձի հետ։

Մեղադրանք է առաջադրվել 5 անձի։ Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

*

*