Նախագահի հրամանագրով 8 դատապարտյալի ներում է շնորհվել, նրանք կմեկնեն Արցախ

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Ղլեչյանը հաստատեց դատապարտյալների ազատ արձակման լուրը...
datapartyal

armtimes.com — Սերժ Սարգսյանի մայիսի 15-ի հրամանագրով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 8 դատապարտյալ, ներման խնդրագրի հիման վրա, ազատվել է պատժի կրումից։ Նրանք պետք է մեկնեն Արցախ՝ ծառայության:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն աղբյուրի հետ զրույցում հաստատեց դատապարտյալների ազատ արձակման մասով «a1plus.am»-ի տեղեկությունը: Նա, սակայն, հրաժարվեց հաստատել կամ հերքել ներվածների մի մասի անունները՝ պատճառաբանելով, որ դրանք անձնական տեղեկություններ են:

Մամուլի հրապարակման համաձայն՝ 40 խնդրագիր գրողներից ազատ են արձակվել Գեղամ Գաբրիելյանը, Աշոտ Վարդանյանը, Արմեն Ղազարյանը, Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը եւ Հրաչ Ալեքսանյանը:

Ի դեպ, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում մայիսի 15-ի ամսաթվով որեւէ հրամանագիր զետեղված չէ:

*

*