Ընտրախախտումների վերաբերյալ 712 հաղորդումներում նշված հանգամանքները հերքվել են

16 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր:
datakhazutyun

Գլխավոր դատախազությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, թեժ գծով ստացված զուտ՝ իրենց բովանդակային նկարագրությամբ, առեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 498 հաղորդումներ է ստացել: Ստուգման առարկա են դարձել նաեւ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 309 ահազանգերը:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 16 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր: Ընդհանուր 807 հաղորդումներից այսօրվա դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի վերաբերյալ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին: 712-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

*

*