Մեղադրյալներին այժմ ավելի քիչ են կալանավորում. Արթուր Դավթյան

Հայաստանի իրավապահ մարմինները դասեր են քաղել Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից:

Հայաստանի իրավապահ մարմինները դասեր են քաղել Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, հայտարարել է գլխավոր դատախազը:

Ըստ Արթուր Դավթյանի,  մեղադրյալներին այժմ ավելի քիչ են կալանավորում: Մեղադրյալների քանակը աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը՝ նվազել: Մասնավորապես, ըստ գլխավոր դատախազի, ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում փորձում են չկալանավորել եւ կալանքի գնում են միայն այն դեպքում, երբ կունենան փաստ, որ մեղադրյալը խոչընդոտոմ է քննությանը:

Սակայն, պատկերն այլ է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում. մեղադրյալները կալանավորվում են: Էապես աճել է գրավը որպես խափանման միջոց ընտրելու դեպքերը: Դավթյանի խոսքով՝ այլ ելք չկա, քանի որ հայաստանյան օրենսդրությունը խափանման միջոցների սահմանափակ տեսականի ունի:

*

*