Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ

Դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է․․․
datakhazutyun

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության
վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ
մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ
գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը, ծանրացուցիչ
հանգամանքներում ավազակություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի
175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 2013 թվականին 10 տարի ժամկետով
ազատազրկման դատապարտված և համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ
կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նշված դատավարական գործընթացին միջամտելու՝ այն է՝ դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող դատախազի կողմից դրան չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկելու և դրանով պայմանավորված դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու համար, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով
կաշառք:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ավագ դատախազ Լ. Կ.-ի
պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես
խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարան:

*

*