«ՀՀ Դատական օրենսգիրք»-ն ընդունվեց

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ...
dataran

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դատական օրենսգիրքն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 72, դեմ 12, ձեռնպահ՝ 12 պատգամավոր:

Դատական օրենսգիրքը  կարգավորում է դատական իշխանության կազմավորման ևգործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները՝ սահմանվում են դատավորների կարգավիճակին, դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները, Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մանրամասները և գործունեության կարգը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:

*

*