Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց — Երկիր Մեդիա

Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու հարցը։
Qocharyan

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ դատական նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց 2 ամսով կալանավորել Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

*

*