Դանակահարություն՝ կանանց մասնակցությամբ. մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց. «Փաստինֆո»

Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում...
danakaharutyun

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում, 1 մարդ վնասվածքով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն։

Դանակահարվածը 49 տարեկան է, «Երևան Գազ»-ի աշխատակից և բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամը 23-ի սահմաններում՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք ձախից» ախտորոշմամբ։

Վիճաբանությունը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի հարակից այգում, որին, ըստ շրջանառվող տեղեկությունների մասնակից են եղել նաեւ կանայք, եւ նրանցից մեկն էլ դանակով հարվածել է։

Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն։

*

*