Դանակով հարվածել է պարանոցի հատվածին և դիմել փախուստի

Հայտնում են ՀՀ ոստիկանությունից
danakaharutyun

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի գերեզմանատանն իր ներկայությամբ նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված Սմբատ Ը.-ն, առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1973 թ. ծնված Արսեն Մ.-ի պարանոցի հատվածին և դիմել փախուստի:

Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 14.45-ին, Սմբատ Ը.-ն բերման է ենթարկվել Մարտունու բաժին:

Հարուցվել է քրեական գործ: Նա ձերբակալված է:

Հանցագործության գործիք ծալովի դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

*

*