Արարատ քաղաքում 51-ամյա կինը դանակահարել է 43-ամյա տղամարդու

Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել...

Ոստիկանության Արարատի բաժինն «Արարատ» բժշկական կենտրոնից նոյեմբերի լույս 7-ի գիշերը հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվել է ոստիկանություն ու խոստովանել կատարածը։

Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

*

*