ՀՔԾ-ն կարճել է Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործը

Աղմկահարույց օֆշորի գործի առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը։
Mihran-Poghosyan-tun-Londonum

Աղմկահարույց օֆշորի գործի առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը։

«Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում:

Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական ‘‘LGT’’ բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին։

Հայտնում ենք, որ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը քրեական գործով վարույթը կարճել է՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 55-րդ հոդվածով, 124-127-րդ և 261-263-րդ հոդվածներով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- ասված է հայտարարության մեջ։

Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել 2016թ. մայիսին:

*

*