Ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է
vostikanutyun

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է (ներառյալ)։

Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում (այդ թվում նաև դիմողի անձին չվերաբերող) քաղաքացին կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել «Թեժ գիծ»՝ 011-37-02-36 հեռախոսահամարով։

*

*