Ծննդկանի մահվան մեջ մեղադրվողն ուղիղ մեկ տարի անց մահացել է

2016 թ.-ի հոկտեմբերի 18 և 2017 թ.-ի հոկտեմբերի 18
hivandanoc-cnndkan-mah

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Վանաձորի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի մահվան պատճառը. փորձագետները փաստել են, որ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել անհրաժեշտ բժշկական միջոցառումները:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել հետծննդաբերական պատշաճ գործողություններ:

Հատկանշական է, որ նախաքննության ընթացքում ծննդաբերությունն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Դիլիջան-Երևան ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և մահացել:

 

*

*