Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել — Երկիր Մեդիա

Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Նա չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին եւ փոխել բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին։
garegin-chuqaszyan

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով (2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ) անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալ Գարեգին Չուքասզյանի եւ մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։ Սակայն նա փոխել է բնակության վայրը եւ չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ խախտելով ընտրված խափանման միջոցի պահանջները։

Գ. Չուքասզյանը, որի նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին եւ փոխել բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին։

Այդպիսով, խախտվել է ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ, մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

*

*