«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել — Երկիր Մեդիա

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը: Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի և...
garegin-chuqazdyan

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:

Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի և այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակված, «Ելք» խմբակցության նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանի միջնորդությամբ:

Չուգասզյանը 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նա ընդհատակից դուրս էր եկել 2018թ. ապրիլի 24-ին, երբ գործընկերների հետ բարձրացրել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ էլ նրան ձերբակալել էին:

*

*